Աշոտ Երկաթի նման մարդիկ բանտում են, սա է գործող իշխանության քաղաքական գիծը․ Աբրահամյան
25/06/2026 20:24
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Բռնել-նստեցնել օպերացիաների աղմուկի մեջ «Վարդաշեն» ՔԿՀ էի գնացել՝ Աշոտ Երկաթին տեսակցության։
Տեսեք, թե ովքեր են բարձր պաշտոններում՝ ոչ մի վաստակ, անցած ճանապարհ, պետականության զգացում չունեցող մարդիկ։
Իսկ Աշոտ Մինասյանի նման մարդիկ՝ հող ու ջրին ամուր կառչած, հայրենիքի համար արյուն տված, եղբայր ու ընկեր կորցրած մարդիկ, բանտում են։
Սա է գործող ռեժիմի գծած քաղաքական գիծը, որից այն կողմ ապօրինի ազատազրկումներն են»: