Իրանը կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցի իրավիճակին

Իրանը կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցի իրավիճակին

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ-ի հետ փոխադարձ գնդակոծությունների ֆոնին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում դա կարող է արգելակվել երթուղու բացման գործընթացը:

Այս մասին նա ասել է Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ցանկացած տեսակի միջամտություն այդ հարցին, առանձին կարգ ստեղծելու ցանկացած փորձ (նավագնացության՝ խմբ.) կհանգեցնի իրավիճակի բարդացմանը և Հորմուզի նեղուցի բացման գործընթացի հետաձգմանը, ինչպես նաև լարվածության մեծացմանը», – ասել է իրանցի նախարարը:

Արաղչին նաև ափսոսանք է հայտնել Լիբանանի վրա Իսրայելի շարունակական հարձակումների կապակցությամբ։ Նա հիշեցրել է, որ դրանք պետք է դադարեցվեն Թեհրանի և Վաշինգտոնի միջև հուշագրի համաձայն: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատասխանատու է այդ հարձակումների դադարեցման համար, Իսրայելը նույնպես պետք է դուրս բերի իր զորքերը Լիբանանի տարածքից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում