Գրոսսին հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն «կուլիսների հետևում» է ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում
04/07/2026 15:00
Կարդացեք նաև
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պաշտոնապես չի մասնակցում ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցություններին, սակայն որոշակի դեր ունի այդ գործընթացում։ Այդ մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Ինչ-որ իմաստով մենք գտնվում ենք կուլիսների հետևում։ Թեև դա գաղտնիք չէ, պաշտոնապես մենք բանակցությունների մասնակից չենք. դրանցում, իհարկե, ներգրավված են Միացյալ Նահանգներն ու Իրանը»,- ասել է նա։
Գրոսսիի խոսքով՝ բանակցային գործընթացում կարևոր միջնորդական դեր են խաղում Պակիստանն ու Կատարը։
«Իմ տպավորությունն այն է, թեև այս փուլում չեմ կարող դա հաստատապես ասել, որ երբ վերջնական համաձայնությունը ձեռք բերվի, մենք արդեն ամբողջ ծավալով կներգրավվենք այդ գործընթացում»,- հավելել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում