«Ադրբեջանը պետք է ապահովի Հայաստան-Իրան երկաթուղային հաղորդակցությունը Նախիջևանով»․ ԻԻՀ դեսպան
Կարդացեք նաև
Տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ու «TRIPP» նախագծի շուրջ ընթացող քննարկումների ֆոնին Թեհրանը հստակ նախապայման է առաջ քաշում Բաքվի առջև։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել Հայաստանից դեպի Իրան անխափան երկաթուղային հաղորդակցությունը Նախիջևանի տարածքով։
Փորձագիտական շրջանակների ուշադրությունը գրաված այս հայտարարության ընթացքում դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը։ Շիրղոլամիի դիտարկմամբ՝ Երևանի վերջին որոշումները, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային կապող տրանսպորտային նախագծերին միանալու պատրաստակամությունը, հետևանք են երկրում ձևավորված աշխարհաքաղաքական մեկուսացվածության։
Իրանցի բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ հենց տարածաշրջանային փակուղում հայտնվելու զգացողությունն է ստիպել Հայաստանին գնալ նման քայլերի։ Սակայն Թեհրանն ընդգծում է՝ ցանկացած տարածաշրջանային ծրագիր կամ ապաշրջափակում չպետք է սպառնալիք դառնա հայ-իրանական ռազմավարական կապերի համար, իսկ Նախիջևանի հատվածով տարանցումը պետք է գործի հավասարազոր ու անխափան սկզբունքով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում