Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որում մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ԵՐԻՑՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Ա. Երիցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար: