Պայթյուն և հրդեհ Ադրբեջանի ՊՆ զինամթերքի պահեստում․ Ալեն Ղուլյանի պարզաբանումը

Պայթյուն և հրդեհ Ադրբեջանի ՊՆ զինամթերքի պահեստում․ Ալեն Ղուլյանի պարզաբանումը

Ադրբեջանի Գերանբոյի շրջանում տեղակայված ռազմական օբյեկտում տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել փորձագետ Ալեն Ղուլյանը՝ մեջբերելով ադրբեջանական կողմի հաղորդագրություններն ու ներկայացնելով օբյեկտի իրական նշանակությունը։

«Երեկ գիշեր սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում տեսանյութեր էին տարածվում այն մասին, որ Գերանբոյի շրջանում զորամաս է այրվում և լսվում են պայթյունների ձայներ։ Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատեց այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ պայթյունը տեղի է ունեցել Գերանբոյի շրջանի Նիզամի ավանում տեղակայված զորամասում»,- նշել է Ալեն Ղուլյանը։

Փորձագետը հատուկ ընդգծել է, որ խոսքը սովորական զորամասի մասին չէ․ «Ավելացնեմ, որ դա անձնակազմով համալրված բրիգադի կամ այլ զորամիավորման տեղակայման վայր չէ, այլ զինամթերքի պահպանման համար նախատեսված պահեստներով հատուկ ռազմական օբյեկտ։ Բուն օբյեկտը գոյություն ունի դեռևս խորհրդային ժամանակներից և ներկայումս հանդիսանում է Ադրբեջանի ՊՆ գործող ռազմական օբյեկտ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում