Ողբերգական ավտովթար Քուչակ-Ապարան ճանապարհին․ կա 5 զոհ, 7 վիրավոր

Ողբերգական ավտովթար Քուչակ-Ապարան ճանապարհին․ կա 5 զոհ, 7 վիրավոր

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Քուչակ-Ապարան ավտոճանապարհահատվածում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարությունից։

Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ խմբերը և Փրկարար ծառայության մարտական հաշվարկները։

Տեղում պարզվել է, որ նշված ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսն ու «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով, նախնական տվյալներով, 5 քաղաքացի տեղում մահացել է, իսկ 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքի բոլոր հանգամանքներն ու պատճառները պարզվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում