Երևանում՝ մինչև +33, մարզերում՝ տեղումներ․ եղանակի կանխատեսում
04/09/2026 10:44
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 4-5-ին Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով։ Ըստ եղանակային կանխատեսումների՝ տեղումնաբեր եղանակը մարզերում պահպանվելու է մինչև սեպտեմբերի 7-ը։
Քամին կլինի հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վրկ արագությամբ, իսկ ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վրկ։
Մայրաքաղաք Երևանում սեպտեմբերի 4-8-ը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 4-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի +31-ից +33 աստիճանի։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14 մ/վրկ արագությամբ։
Արցախում սեպտեմբերի 4-ին կանխատեսվում է արևոտ եղանակ, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +27 աստիճանի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում