Բաբ էլ-Մանդեբի ճգնաժամը․ հուսիները սպառնում են Ալ-Ռիյադին, բայց խոստանում չթիրախավորել ԱՄՆ-ին
Կարդացեք նաև
Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական էսկալացիան նոր փուլ է մտնում։ «Անսար Ալլահ» (հուսիներ) շարժման քաղբյուրոյի ներկայացուցիչ Մոհամմեդ Ալ-Բուհայթին հայտարարել է, որ Վաշինգտոնը կապ է հաստատել իրենց հետ այն բանից հետո, երբ շարժման ուժերը առաջխաղացում են գրանցել Կարմիր ծովի ափամերձ շրջաններում և մոտեցել Բաբ էլ-Մանդեբի նեղուցին։
Ըստ հուսիների ներկայացուցչի՝ իրենք ամերիկյան կողմին հավաստիացրել են, որ չեն թիրախավորի ԱՄՆ-ի կամ այլ երկրների նավերը, իսկ բացառություն է կազմում միայն Սաուդյան Արաբիան։ Շարժման զինվորական ներկայացուցիչ Յահյա Սարիին հաստատել է, որ հուսիները հրթիռային ու ԱԹՍ հարվածներ են հասցրել Ալ-Ռիյադի զգայուն օբյեկտներին և Янбу նավահանգստում գտնվող Aramco ընկերության ենթակառուցվածքներին։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ զրույցից հետո վերջին պահին չեղարկել է հուսիների ուղղությամբ ծրագրված հարվածները։ Թեև Թրամփը հաստատել է հուսիների հետ շփումների փաստը, Վաշինգտոնը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի տվել հարվածների չեղարկման պատճառների վերաբերյալ։
Միջազգային դիտորդները նշում են, որ Բաբ էլ-Մանդեբի շուրջ ստեղծված իրավիճակը և հուսիների առաջխաղացումը լուրջ սպառնալիք են ստեղծում գլոբալ էներգետիկ անվտանգության ու ծովային փոխադրումների համար՝ էլ ավելի սրելով տարածաշրջանային ճգնաժամը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում