«Թշնամու բանակում ամեն ինչ չէ, որ «փառապանծ» վիճակում է». Վարդան Ոսկանյանը՝ Շաքիի միջադեպի մասին

«Թշնամու բանակում ամեն ինչ չէ, որ «փառապանծ» վիճակում է». Վարդան Ոսկանյանը՝ Շաքիի միջադեպի մասին

Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինծառայողի ներխուժման և դրան հաջորդած իրադարձությունների առնչությամբ իրանագետ Վարդան Ոսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երի բաշիբոզուկի հետ կապված’ Հայաստանի տարածքում տեղի ունեցած դեպքը ցուցիչ է այն բանի, որ թշնամական բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնել այդ նույն վարչախմբի քարոզչամեքենան և դրան նաև մեզանում, ցավալիորեն, երկրորդողները։

Ակնհայտորեն պարզ է, որ ինքնաձիգով զինված բաշիբոզուկը բարոյալքված և խայտառակ ռազմական պատրաստվածությամբ մեկն է, այնպիսի մեկը, որին նաև ինքնաձիգի առկայության պայմաններում կարող է նույնիսկ դանակահարել ոչ մի մարտական պատրաստությունը չանցած սովորական գյուղացի կին։

Թշնամուն ո՛չ պետք է թերագնահատել, ո՛չ էլ՝ գերագնահատել, բայց տրամաբանությունը հուշում է, որ այդ բաշիբոզուկը մի բացառիկ օրինակ չէ, և հենց դրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում