«Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 միլիարդ դոլարով». Իշխան Սաղաթելյան

«Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 միլիարդ դոլարով». Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայաստանի արտաքին պարտքի աճի ցուցանիշներին և դրա տնտեսական հետևանքներին։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի ներկայացրած տվյալների՝ 2026 թվականի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ՀՀ արտաքին պարտքն աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով։ Չնայած պարտքի ներգրավման պաշտոնական հիմնավորումը պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն է, Իշխան Սաղաթելյանը պնդում է, որ իրականում պետական պարտքն ավելանում է նախընտրական շրջանում «պետական ընտրակաշառքի» հետևանքով առաջացած ճեղքվածքը փակելու նպատակով։

Պատգամավորը նշում է, որ երբ վարկային միջոցներն աճում են պետական բյուջեի եկամուտներից ավելի արագ և թաքնված ձևով ծառայում նախընտրական ծախսերի ֆինանսավորմանը, դրանց զգալի մասը չի ուղղվում ենթակառուցվածքներին կամ ներդրումային ծրագրերին։ Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ սա ունենալու է իր բացասական հետևանքները, իսկ առկա աշխարհաքաղաքական արկածախնդրությունների ֆոնին հանգեցնելու է ծանր տնտեսական հետևանքների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում