Հոկտեմբերի 3-ին Հայաստանում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ. եղանակի տեսություն
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է եղանակային պայմանների փոփոխություն․ կանխատեսվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մասնագետների փոխանցմամբ՝ առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ։ Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Ջերմաստիճանը մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին կհասնի +19-ից +21 աստիճանի, իսկ երեկոյան կնվազի մինչև +15-ից +17 աստիճան։ Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում ցերեկային ժամերին կգրանցվի +10-ից +15 աստիճան։ Լոռու մարզում և Տավուշի նախալեռնային հատվածներում ջերմաստիճանը կհասնի +11-ից +16 աստիճանի, իսկ Տավուշի հովտային շրջաններում սպասվում է +15-ից +18 աստիճան։ Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օդի ջերմաստիճանը կտատանվի +15-ից +20 աստիճանի սահմաններում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում