Բաքվից կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» մասին. Ամիրբեկովի հանդիպումը Շվեյցարիայում
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Շվեյցարիա կատարած այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի Արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտի պետքարտուղար Ալեքսանդր Ֆազելի հետ: Քննարկումների առանցքում եղել են տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, «Միջին միջանցքի» (Middle Corridor) զարգացման, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցերը:
Բաքվի ներկայացուցիչը շվեյցարացի պաշտոնյայի հետ զրույցում կրկին առաջ է մղել ադրբեջանական հայտնի թեզերը՝ պնդելով, թե իբր «Զանգեզուրի միջանցքը» կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ու տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը: Ըստ նրա՝ այդ ճանապարհը կոչված է վերականգնելու ուղիղ տրանսպորտային կապը Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նշված ծրագրի մաս կազմող TRIPP նախագծին։
Բացի այդ, Ամիրբեկովը շվեյցարական կողմին ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքն ու Բաքվի մոտեցումները։ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկու երկրների հասարակությունների միջև վստահության ամրապնդման անհրաժեշտության շուրջ
Հետևեք մեզ նաև Telegram-ում