Ալիև. «Աշխարհում կա ընդամենը երկու գերտերություն՝ ԱՄՆ-ն և Չինաստանը»

Ալիև. «Աշխարհում կա ընդամենը երկու գերտերություն՝ ԱՄՆ-ն և Չինաստանը»

Ադրբեջանի նախագախ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով իշխող «Ենի Ադրբեջան»  կուսակցության համագումարում, հայտարարել է, որ ժամանակակից աշխարհում գոյություն ունի ընդամենը երկու գերտերություն՝ ԱՄՆ-ն և Չինաստանը: Նրա խոսքով՝ երրորդ գերտերություն պարզապես չկա։

Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ Բաքվին հաջողվել է պատմական փաստաթղթեր ստորագրել երկու տերությունների հետ էլ՝ Չինաստանի հետ կնքելով համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիր, իսկ ԱՄՆ-ի հետ՝ Ռազմավարական խարտիա: Ալիևի պնդմամբ՝ փոքր տարածք և բնակչություն ունեցող երկրի համար երկու գլխավոր համաշխարհային ուժերի հետ նման մակարդակի հարաբերություններ հաստատելը վստահության և արտաքին քաղաքականության հաջողության ցուցանիշ է:

Հատկանշական է, որ իր ելույթում Ալիևը չի հիշատակել Ռուսաստանին: Չնայած 2022 թվականին Ադրբեջանը Մոսկվայի հետ ստորագրել էր Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանը ավանդաբար դասում է մեծ տերությունների շարքին, Ալիևի հայտարարությունը փաստացի շրջանցում է Մոսկվայի գերտերության հավակնությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում