Սպասվում են հորդառատ անձրևներ ու կարկուտ. եղանակի կանխատեսումը

Սպասվում են հորդառատ անձրևներ ու կարկուտ. եղանակի կանխատեսումը

Հայաստանի առանձին շրջաններում հոկտեմբերի 2-ին սպասվում են տեղումներ․ հնարավոր է անձրև, ամպրոպ և կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Որոշ հատվածներում տեղումները կլինեն հորդառատ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +21-23-ի, իսկ երեկոյան կնվազի մինչև +15-17 աստիճանի։

Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում ցերեկը սպասվում է +13-17 աստիճան: Կոտայքի լեռնային շրջաններում ջերմաստիճանը կհասնի +13-16-ի, նախալեռներում՝ +18-21-ի: Տավուշի նախալեռնային շրջաններում կանխատեսվում է +13-17, հովտային հատվածներում՝ +17-20 աստիճան, իսկ Արագածոտնի լեռներում՝ +13-16, նախալեռներում՝ +17-22 աստիճան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում