Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ
05/10/2026 09:28
Կարդացեք նաև
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված 39-ամյա Անի Ավետիսյանի վիճակը շարունակում է մնալ ծանր․ նրան առաջիկայում ևս երեք վիրահատություն է սպասվում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում հայտնել է նրա քույրը՝ Արփի Ավետիսյանը։
Քրոջ փոխանցմամբ՝ կնոջ ազդրոսկրը ստացել է բեկորային կոտրվածք, և բժիշկներն այժմ ամեն ինչ անում են նրա ոտքը փրկելու համար։
Անի Ավետիսյանը հրազենային վիրավորում էր ստացել այն պահին, երբ փորձում էր իր մարմնով պաշտպանել անչափահաս երեխաներին Սյունիքի մարզ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում