Եղանակի տեսություն․ Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում հոկտեմբերի 8-ին

Եղանակի տեսություն․ Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում հոկտեմբերի 8-ին

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +21-ից +23 աստիճանի, իսկ երեկոյան կանխատեսվում է +16-ից +18 աստիճան։

Մարզերում նույնպես տեղումներ չեն սպասվում․ Շիրակում և Գեղարքունիքում ցերեկը կգրանցվի +14-ից +18, Լոռիում՝ +15-ից +19, իսկ Տավուշի հովտային շրջաններում ջերմաստիճանը կբարձրանա մինչև +20-ից +23 աստիճան (նախալեռներում՝ +16-ից +19)։ Կոտայքի և Արագածոտնի նախալեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի համապատասխանաբար +18-ից +21 և +17-ից +22 աստիճանի, իսկ լեռնային գոտիներում կպահպանվի +14-ից +17 աստիճան ջերմություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում