«Իրական ընդդիմադիրին կալանավորել են, իսկ խորհրդարանը լռում է». Վահագն Վարագյանը՝ Արթուր Դանիելյանի մասին

«Իրական ընդդիմադիրին կալանավորել են, իսկ խորհրդարանը լռում է». Վահագն Վարագյանը՝ Արթուր Դանիելյանի մասին

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի կալանավորումը լուրջ քննարկումների առիթ է դարձել հանրային-քաղաքական դաշտում։ Քաղաքացիական ակտիվիստ Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ստեղծված իրավիճակին՝ սուր քննադատության ենթարկելով խորհրդարանական ընդդիմությանը, որն ըստ նրա՝ որևէ արձագանք չի տվել սոցիալական ցանցում արված գրառման պատճառով քաղաքացուն կալանավորելու փաստին։

Վարագյանի գնահատմամբ՝ իսկական ընդդիմությունը նման իրավիճակներում անդադար բարձրաձայնելու էր մարդու իրավունքների ու խոսքի ազատության ոտնահարման մասին բոլոր հնարավոր հարթակներում։ Նրա խոսքով՝ խորհրդարանական ուժերի լռությունը պատահական չէ․ դա վկայում է այն մասին, որ ներկայիս ընդդիմադիր խմբակցությունները չեն ներկայացնում իրական ընդդիմադիր օրակարգը։

Գրառման մեջ նաև ընդգծվում է, որ Արթուր Դանիելյանը 2018 թվականից ի վեր հետևողականորեն պայքարել է գործող իշխանությունների դեմ, մինչդեռ այսօրվա խորհրդարանական ընդդիմության ղեկավարները նախկինում համագործակցել են իշխանական ուժերի հետ։ Վահագն Վարագյանն իր աջակցությունն է հայտնել Դանիելյանին՝ նրան անվանելով քաղբանտարկյալ։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում