«Մի խփնված ադրբեջանցու համար շուխուր եք սարքել»․ Սասուն Միքայելյանի սկանդալային հայտարարությունը ԱԺ-ում

«Մի խփնված ադրբեջանցու համար շուխուր եք սարքել»․ Սասուն Միքայելյանի սկանդալային հայտարարությունը ԱԺ-ում

Ազգային ժողովի նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կոչ է արել աղմուկ չբարձրացնել Սյունիքի մարզի Շաքի համայնք ադրբեջանցու ներթափանցման միջադեպի շուրջ։ Նրա խոսքով՝ խորհրդարանի բարձր ամբիոնից նման հարցերի չափազանցված արձագանքումը սխալ ազդակներ է ուղարկում հակառակորդ կողմին։

«Հերիք է, մի հատ խփնված ադրբեջանցի է մտել գյուղ, մենք բարձր ամբիոնից այնպես շուխուր ենք սարքել»,- հայտարարել է իշխանական պատգամավորը։ Միքայելյանի գնահատմամբ՝ նմանատիպ հանրային ու քաղաքական արձագանքների պատճառով Ադրբեջանում կարող են թյուր տպավորություն ստանալ, թե «էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից»։

Միևնույն ժամանակ, ՔՊ-ական պատգամավորն ընդգծել է, որ միջադեպին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ՝ առանց ավելորդ աղմուկի։ Նրա պնդմամբ՝ իրավապահները և պատկան մարմինները պետք է հետևողական լինեն, քանի որ պետական «սահման խախտելը լուրջ բան է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում