Տասնյակ հազարավոր մարդիկ Պրահայում դուրս են եկել փողոց՝ ընդդեմ ԶԼՄ-ների ռեֆորմի և ցենզուրայի
Կարդացեք նաև
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տասնյակ հազարավոր քաղաքացիներ մասնակցել են բողոքի ակցիայի, որը կազմակերպել էր «Միլիոն ակնթարթ հանուն ժողովրդավարության» նախաձեռնությունը։ Ցուցարարները դուրս են եկել փողոց՝ «Կանգնեցրե՛ք ինքնահավանության և քանդման կառավարությանը» և «Մենք չենք ցանկանում ցենզուրայի վերադարձ» կարգախոսներով պաստառներով։
Բողոքի ալիքի պատճառ է դարձել վարչապետ Անդրեյ Բաբիշի աջ-պոպուլիստական կառավարության նախաձեռնությունը, որով նախատեսվում է չեղարկել հանրային հեռարձակման վճարները և Չեխական հեռուստատեսության (ČT) ու Չեխական ռադիոյի (ČRo) ֆինանսավորումը տեղափոխել պետական բյուջե։ Բարեփոխումը ենթադրում է նաև ֆինանսավորման ավելի քան 15 տոկոսով կտրուկ կրճատում։ Ցուցարարներն ու փորձագետները մտահոգություն են հայտնում, որ այս փոփոխությունները հանրային լրատվամիջոցներին ուղղակի կախվածության մեջ կդնեն քաղաքական իշխանությունից։
Օրենսդրական փոփոխությունների շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև Չեխիայի նախագահ Պետր Պավելը՝ քննադատելով շտապողականությունը, որով կառավարությունը փորձում է նախագիծն անցկացնել խորհրդարանում։ Նրա խոսքով՝ օրինագծի քննարկումը գիշերային ժամերին և հանգստյան օրերին խաթարում է «նախաձեռնողների բարի մտադրությունների հանդեպ հավատը»։ Իր հերթին վարչապետ Անդրեյ Բաբիշը հերքել է մեղադրանքները՝ պնդելով, թե «ոչ ոք մտադիր չէ միջամտել ծրագրերին կամ նորությունների լուսաբանմանը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում