Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ և ադրբեջանցի մասնակիցներին

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ և ադրբեջանցի մասնակիցներին

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգերորդ կլոր-սեղան քննարկումների շրջանակում հանդիպել է միջոցառման հայ և ադրբեջանցի մասնակիցներին։ ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ժամանակ մասնակիցները հարցեր են ուղղել ԱԽ քարտուղարին, ինչպես նաև տեղի է ունեցել մտքերի ու տեսակետների փոխանակում։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգերորդ հանդիպումն անցկացվում է Հայաստանում։ Միջոցառմանը մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների 60 ներկայացուցիչ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում