Առաջիկայում ԵՄ-ն կտա իր գնահատականը պատգամավորի և ազատամարտիկների նկատմամբ բռնությունների վերաբերյալ

Առաջիկայում ԵՄ-ն կտա իր գնահատականը պատգամավորի և ազատամարտիկների նկատմամբ բռնությունների վերաբերյալ

Եվրամիությունը տեղյակ է Հայաստանում ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարձակումներին և շատ շուտով դրանց վերաբերյալ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը   հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

«Այս պահին կցանկանայի խուսափել այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց: Շատ շուտով մենք մեր ԵՄ գործընկերների հետ հայտարարություն կտարածենք այդ միջադեպերի հետ կապված», – շեշտեց նա:

Հիշեցնենք, որ ՀԱԿԿ ղեկավարությունը  հանդիպումներ է ունեցել ՀՀ-ում եվրոպակամն մի շարք երկրների դեսպանների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում