Կապելո. Ոչ մի թիմ հավասար չէ «Ռեալին»

Կապելո. Ոչ մի թիմ հավասար չէ «Ռեալին»

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Մադրիդի «Ռեալի» մասին, որը գլխավորել է 1996/97և 2006/07 մրցաշրջաններում։

-Կարելի է ասել, որ հիմա չկան ակումբներ, որոնք հավասար են «Ռեալին»։ «Ռեալը» մեքենա է, մյուսները՝ պարզապես թիմեր։ Այո, կան ակումբներ՝ բազմաթիվ բարձրակարգ խաղացողներով, բայց ոչ այնպիսիք, ինչպիսին մարդիդցիներն են։

«Ռեալը» թիմ է այլ մոլորակից։ Կարլո Անչելոտին փայլուն է կատարում իր աշխատանքն այս տարի։ Նա թիմ է ստեղծել, որը գիտի, որ իրեն հավասարը չկա։ 

Նրանք այլ ելք չունեն. նրանք դատապարտված են հաղթելու յուրաքանչյուր խաղում։ «Ռեալն» ունի ամեն ինչ. նրանք գերազանց են պաշտպանվում, հոյակապ կիսապաշտպանություն ունեն և շատ տաղանդավոր հարձակում։

Հնարավոր է՝ սա պատմության լավագույն թիմերից է,-Կապելոյի՝ «Onda Cera»-ի եթերից հնչած խոսքն է մեջբերում «AS»-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում