Տևես. Մինչև վերջ «Ռոմայի» հետ պայքարելու ենք տիտղոսի համար

Տևես. Մինչև վերջ «Ռոմայի» հետ պայքարելու ենք տիտղոսի համար

«Յուվենտուսի» հարձակվող Կարլոս Տևեսը, ով ընդգրկվել է Իտալիայի առաջնության տարվա խորհրդանշական թիմում, խոսել է թուրինյան ակումբում իր ապագայի մասին:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս: Եթե նրանք չլինեին, ես չէի կարողանա հաջող մրցաշրջան անցկացնել: Գործող պայմանագիր ունեմ և ցանկանում եմ մնալ Իտալիայում»,-Տևեսի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից

Արգենտինացի ֆուտբոլիստը խոսել է նաև «Ռոմայի» հետ մրցակցության և Չեմպիոնների լիգայում հաջողության հասնելու հնարավորությունների մասին:

«Կարծում եմ` մինչև վերջ «Ռոմայի» հետ պայքարելու ենք տիտղոսի համար: «Ռոման» շատ լավ թիմ է, իսկ մենք պետք է լավագույնս խաղանք, որպեսզի մնանք բարձունքում: Մենք հիանալի կազմ ունենք և Չեմպիոնների լիգայում կարող ենք շարունակել պայքարը: Հավատում եմ թիմակիցներիս»,-ասել է Տևեսը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Յուվենտուսը» մրցելու է Դորտմունդի «Բորուսսիայի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում