Հայաստանի հավաքականը տարին կեզրափակի 79-րդ տեղում
18/12/2014 13:55
Նմանատիպ
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է ևս 2 հորիզոնականով և զբաղեցնում է 79-րդ տեղը:
Եվրո 2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Պորտուգալիայի հավաքականը 7-րդ տեղում է, Դանիան՝ 30-րդ, Սերբիան 38-րդն է, իսկ Ալբանիան 58-րդ հորիզոնականում է։
Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան է, եռյակը եզրափակում է Կոլումբիան:
1. Գերմանիա – 1725 միավոր
2. Արգենտինա – 1538
3. Կոլումբիա – 1450
4. Բելգիա – 1417
5. Հոլանդիա – 1374
6. Բրազիլիա- 1316
7. Պորտուգալիա – 1160
7. Ֆրանսիա -1160
9. Իսպանիա – 1142
10. Ուրուգվայ – 1135
…
79. ՀԱՅԱՍՏԱՆ – 436
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 2014 թվականն սկսել էր 38-րդ տեղում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում