ԱԺ նախագահի մամլո խոսնակը լրագրողներին պայծառ ապագա է խոստանում

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանն անհամբեր սպասում է սեպտեմբեր ամսին: ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներից շատերին նա վստահեցրել է, թե սեպտեմբերին «ամեն ինչ լավ է լինելու» ու լրագրողները կարող են լրացուցիչ գումարներ ստանալու հնարավորություն ունենալ: Ըստ Times.am-ի տեղեկությունների, Գոհար Պողոսյանը ցանկանում է զբաղեցնել Ազգային ժողովի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնը: Նշենք, որ ներկայումս այդ վարչությունը ղեկավարում է Հրայր Զորյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը ժամանակին անհարգելի բացակայությունների և կեղծ բժշկական բյուլետենների պատճառով ազատել էր Գ. Պողոսյանին մամլո խոսնակի պաշտոնից: Սա նրա հեռացման պաշտոնական վարկածն էր: Մինչդեռ, ժամանակին լրագրողների շրջանում խոսվում էր այն մասին, որ Գոհար Պողոսյանին պաշտոնանկ անելու իրական դրդապատճառն այն է, որ վերջինս Սամվել Նիկոյանի’ ԱԺ փոխնախագահ եղած ժամանակ իր հետ համագործակցող լրագրողների միջոցով մամուլում նրա մասին կեղծ և վարկաբեկող տեղեկություններ է տարածել:

2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո կրկին Ազգային ժողովի նախագահ ընտրված Հովիկ Աբրահամյանի հունիսի 4-ի հրամանով Գոհար Պողոսյանը վերանշանակել է մամլո խոսնակի պաշտոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում