«Արարատը» շարունակում է նախապատրաստական մարզումները
15/01/2015 18:21
Նմանատիպ
«Արարատը» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին:
Հունվարի 13-ին և 14-ին մեր թիմը մարզվել է Ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով խաղադաշտում, իսկ այսօր մարզումն անցկացրել է «Միկա» մարզահամալիրում: Այս մասին տեղեկացնում է ակումբի Facebook-յան էջը: «Արարատի» կազմում մարզվում են դարպասապահ Կարեն Իսրայելյանը և հարձակվող Արեգ Ազատյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրից հետո «Արարատն» ունի 7 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Հավելենք, որ հունվարի 18-ին «Արարատը» կմեկնի Սոչի, որտեղ մինչև հունվարի 31-ը կանցկացնի այս տարվա առաջին արտագնա ուսումնամարզական հավաքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում