Յուրա Մովսիսյանը թիմակիցների հետ մարզվում է Իսպանիայում (լուսանկարներ)
Նմանատիպ
Մոսկվայի «Սպարտակը» Ռուսաստանի 2014-15թթ. առաջնության երկրորդ հատվածին պատրաստվում է Իսպանիայում` ուսումնամարզական հավաք անցկացնելով Մարբելյայում տեղակայված մարզաբազայում:
«Սպարտակի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ֆուտբոլիստները մարզումները սկսում են վաղ առավոտյան` նախքան նախաճաշը կատարելով վազքային վարժություններ: Թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը կարծում է, որ առավոտյան վազքը ֆուտբոլիստներին էներգիա է հաղորդում ամնբողջ օրվա համար:
Կեսօրին «Սպարտակի» ֆուտբոլիստները մարզվում են խոտածածկին` կատարելով մեծամասամբ վարժություններ գնդակով: Երեկոյան սպարտակցները մարզվում են արդեն մարզասրահում` կատարելով մարզավիճակի կայունացմանը և մկանների ամրացմանն ուղղված վարժություններ: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով մի փոքր ուշ է միացել թիմակիցներին, մարզվում են ամբողջական ծանրաբեռնվածությամբ:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը «Սպարտակի» երիտասարդական թիմի հետ մեկնել է Թուրքիա, որտեղ կշարունակի ապաքինման փուլը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում