Սիլվա. «Պարի Սեն Ժերմենն» արժանի էր հաղթանակի

Սիլվա. «Պարի Սեն Ժերմենն» արժանի էր հաղթանակի

«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Տիագո Սիլվան խոսել է իր թիմի` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունների մասին: Հիշեցնենք, որ մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Պարի Սեն Ժերմենը» ոչ-ոքի խաղաց «Չելսիի» հետ, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 11-ին:

-Այժմ բարդ է կանխատեսումներ անելը, սակայն կարծում եմ` քառորդ եզրափակիչ դուրս գալու մեր հնարավորությունները 50% են կազմում: Լավ հանդիպում անցկացրինք և արժանի էինք հաղթանակի: Այժմ պետք է շարունակենք հանգիստ աշխատել: Եթե պատասխան խաղում հանդես գանք այնպես, ինչպես երեկ, կհաղթենք: Պարտավոր ենք «Սթեմֆորդ Բրիջում» գոլ խփել:

Կավանիի հասցեին հնչող քննադատություննե՞րը… Նա խփեց Չեմպիոնների լիգայում իր 6-րդ գոլը: Ամեն անգամ, երբ նրան քննադատում են, նա գոլ է խփում: Այնպես որ, հույս ունեմ` լրագրողները կշարունակեն քննադատել,-Սիլվայի խոսքը մեջբերված է «L’Equipe»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում