Բակո Սահակյանն ընդունել է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավարին
20/02/2015 17:45

Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի միջազգային ճանաչմանը, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքն այս ուղղությամբ` նշելով, որ այս կառույցի հետ համակարգված աշխատանքն արդեն իսկ բերել է տեսանելի արդյունքների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում