Ալոնսոն վթարից հետո գիտակից վիճակում է
22/02/2015 18:12
Նմանատիպ
Բարսելոնայում հանձնվելիք առավոտյան թեստի վերջին փուլում «Մակլարենի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն վթարի էր ենթարկվել:
Երրորդ շրջանցի ժամանակ իսպանացին կորցրել է ղեկի կառավարումը: Շտապ օգնության մեքենան Ալոնսոյին բուժկենտրոն է հասցրել, որտեղից էլ ուղղաթիռով նրան տեղափոխել են հիվանդանոց` ավելի մանրամասն զննելու համար: «Autosport»-ը տեղեկացնում է, որ հիմա Ալոնսոն լավ է, գիտակից վիճակում է ու կարողանում է խոսել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում