«Միլանը» հաղթեց «Չեզենային» (տեսանյութ)
22/02/2015 19:55
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Միլանն» առավելության հասավ «Չեզենայի» նկատմամբ: «Սան Սիրոյում» կայացած հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով. 22-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Ջակոմո Բոնավենտուրան, իսկ խաղավարտին Ջամպաոլո Պացինին դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը:
Այժմ «Միլանն» ունի 33 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ «Չեզենան» 16 միավորով նախավերջին տեղում է:
Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր
«Միլան»-«Չեզենա»` 2:0
Գոլը` Բոնավենտուրա 22՛, Պացինի 89՛