Ինձագին պաշտոնանկ կարվի, եթե «Միլանը» չհաղթի «Վերոնային»
02/03/2015 18:12
Նմանատիպ
«Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին կհեռացվի զբաղեցրած պաշտոնից, եթե նրա սաները չկարողանան հաղթել «Վերոնային» Իտալիայի առաջնության 26-րդ տուրի խաղում, որը տեղի կունենա մարտի 7-ին «Սան Սիրո» մարզադաշտում։ Այս մասին գրում է իտալական «Gazzetta dello Sport» պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով` Ինձագիի պաշտոնանկության դեպքում «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի նրա օգնական Մաուրո Տասոտին։ Ներկայումս «Միլանը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է և 8 միավորով զիջում է Եվրոպա լիգայում հանդես գալու իրավունք տվող գոտում գտնվող «Ֆիորենտինային», իսկ 11 միավորով՝ երրորդ տեղում գտնվող «Նապոլիին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում