Կոստա. Երկու տարի առաջ կարող էի տեղափոխվել «Լիվերպուլ»
03/03/2015 14:29
Նմանատիպ
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան պատմել է, որ կարող էր ավելի վաղ հեռանալ Մադրիդի «Ատլետիկոյից»։
-Երկու տարի առաջ ես մոտ էի «Ատլետիկոյից» «Լիվերպուլ» տեղափոխվելուն։ Դա իրոք մեծ ակումբ է, բայց «Ատլետիկոյի» հիմնական կազմում տեղի համար պայքարելուց հետո, ապրածս բոլոր դժվարություններից հետո ես չկարողացա հեռանալ։
Ես մտածում էի, որ կարևոր է շարունակել աճել «Ատլետիկոյի» հետ և խաղալ այնտեղ մի քանի տարի շարունակ,-ասել է Իսպանիայի հավաքականի հարձակվողը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում