«Սպարտակ»-«Ակադեմիսկ»` 3:1, Յուրա Մովսիսյանը` դուբլի հեղինակ
03/03/2015 19:35
Նմանատիպ
Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Սպարտակն» այսօր ընկերական հանդիպում է անցկացրել դանիական «Ակադեմիսկի» հետ:
Հանդիպման 14-րդ րոպեին մոսկովյան թիմին հաշվի մեջ առաջ է մղել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նախքան ընդմիջման գնալը` 36-րդ րոպեին, Յուրան դուբլ է ձևակերպել: Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ակադեմիսկը» կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը, սակայն վերջին խոսքն ասել են Մուրատ Յակինի սաները: 72-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպել է Կվինսի Պրոմեսը:
Ընկերական հանդիպում
«Սպարտակ»-«Ակադեմիսկ»` 3:1
Գոլերը` Մովսիսյան, 4 (1:0), Մովսիսյան 36 (2:0), Բրեմեր 52 (2:1), Պրոմես 72 (3:1)