Թուրքիան իր կործանիչների ընկնելու մեջ մեղադրում է Իսրայելին
Նմանատիպ
Թուրքիան Իսրայելին կասկածում է իր օդուժի երկու F-4 կործանիչների ընկնելուն մասնակցության մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ օրերս Քոնիայի նահանգում անցկացվող թուրք-ադրբեջանական օդուժերի «Թուրազ արծիվ 2015» համատեղ զինավարժանքների ժամանակ կործանված ռազմական ինքնաթիռների` 2002 թվականին արդիականացման համար Թուրքիան Իսրայելին 632 մլն դոլար է վճարել:
2002 թվականից հետո Թուրքիայում ընդհանուր առմամբ անհայտ պատճառներով F-4 տիպի 12 ռազմական ինքնաթիռ են կործանվել:
Թուրքիայի պշատպանության նախարար Իսմեթ Յըլմազն այդ առնչությամբ հայտարարել է, որ չի բացառվում, որ հետագայում երկիրը հրաժարվի F-4 կործանիչների շահագործումից:
Թուրք-ադրբեջանական զինավարժանքներին մասնակցող թուրքական օդուժի F-4E 2020 ռազմական ինքնաթիռը երեկ ընկել է Քոնիա-Աքսարայ մայրուղու 22-րդ կիլոմետրի վրա գտնվող Օրթաքոնաք ավանի մոտակայքում: Ինքնաթիռի երկու օդաչուներն էլ զոհվել են: Ինքնաթիռի կործանվելու պատճառը դեռեւս հայտնի չէ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Քոնյիյում անցկացվող Թուրքիայի եւ Ադրբեջանի օդուժերի համատեղ զինավարժանքներին, որոնք սկսվել են մարտի 3-ին եւ պետք է շարունակվեն մինչեւ ապրիլի 2-ը` չնշելով, թե որ երկրից քանի ինքնաթիռ են ներգրավված այդ վարժանքներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում