Լուկա Տոնի. «Միլանը» գլխավորելուց հետո Ինձագին 10 տարով ծերացել է
07/03/2015 17:33
Նմանատիպ
«Վերոնայի» վետերան Լուկա Տոնին ազդված է «Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագիի կյանքի փոփոխությունից: Տոնին նշել է, որ նայելով Ինձագիին` չի ցանկանում մարզչական կարիերա սկսել:
-Ես տեսնում եմ Պիպոյի օրինակը: «Միլանը» գլխավորելուց հետո նա 10 տարով ծերացել է: Բոլորովին վերջերս բոլորը ցանկանում էին Ինձագիին դարձնել ակումբի պատվավոր նախագահ, իսկ այժմ քննադատոմ են: Հենց այս պատճառով ես չեմ ցանկանում մարզիչ դառնալ,-37-ամյա հարձակվողի խոսքը մեջբերված է «La Gazzetta dello Sport»-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում