4.1 C
Yerevan

«Հայկական ժամանակ». Բյուջեի տապալումը` հակավարչապետական արշավի սկիզբ

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

«Հայկական ժամանակի» իշխանական աղբյուրների տեղեկություններով,  Աժ աշնանային նստաշրջանի ընթացքում, երբ խորհրդարանի հաստատմանը կներկայացվի 2011 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, լուրջ սրացումներ են տեղի ունենալու: Նույն աղբյուրները պնդում են նաև, որ կախված սրացումների ընթացքից, որը նախաձեռնելու է ԲՀԿ-ն, և որոշ զարգացումներից, չի բացառվում, որ բյուջեի հաշվետվության տապալմանը նպաստեն նաև ՀՀԿ-ի հակավարչապետական թեփ ներկայացուցիչները: ՀՀԿ-ի այս թևը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա վարած քաղաքականության դեմ մինչ այժմ խոսել է միայն կուլիսներում, առայժմ շարունակում է կաշկանդված մնալ: Երեկ, երբ թերթի թղթակիցը Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար,ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանին հարցրել է’ դուք բացառո՞ւմ եք, որ մինչև նախագահական ընտրությունները վարչապետի փոփոխություն տեղի ունենա, նա պատասխանել է. «Ես չեմ կարող նման բան բացառել առհասարակ, ես ասում եմ’ այս պահին, այսօր չկա նման քաղաքական պահանջ, և ՀՀԿ օրակարգում նման խնդիր դրված չէ»: Հարցին’ այսինքն, չի՞ բացառվում, որ գա մի պահ, որ, այնուամենայնիվ, այդ պաշտոնը ԲՀԿ-ին տրվի, Սահակյանը պատասխանել է. «Քաղաքական տեսանկյունից չեմ կարող ասել’ երբեք, բայց քանի դեռ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, մե՛նք պետք է որոշենք, թե ով, երբ, ինչ կղեկավարի առաջիկա հինգ տարիների ընթացքում: Այսինքն, ՀՀԿ-ն է որոշում, թե ով է լինելու վարչապետ»:

spot_imgspot_img