Հունաստանը մտադիր Է օգնություն խնդրել Ռուսաստանից. Spiegel
Նմանատիպ
Հույն քաղաքական գործիչները մտադիր են տնտեսական օգնություն խնդրել Ռուսաստանից Մոսկվա կատարելիք իրենց պաշտոնական այցի ընթացքում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Spiegel հանդեսին:
«Հունաստանն ամեն կերպ պայքարում Է սնանկացման դեմ: Քանի որ հովանավորների հետ բանակցություններն ընդհատվել են, այժմ Աթենքն օժանդակություն Է փնտրում Ռուսաստանում: Բրյուսելում եւ Բեռլինում անվստահությամբ են հետեւում մերձեցման փորձերին»,- գրել Է հրատարակությունը:
Spiegel-ի տվյալներով՝ Ալեքսիս Ցիպրասի կառավարությունը ցանկանում Է խնդրել բնական գազի գնի իջեցման, ինչպես նաեւ որոշ հունական մթերքների, մասնավորապես, թարմ մրգերի համար Ռուսաստանի սահմանած բռնարգելքի վերացման մասին:
Սպասվում Է, որ Հունաստանի Էներգետիկայի նախարար Պանայոտիս Լաֆազանիսը եւ խորհրդարանական Տանասիս Պետրակոսը այս խնրդանքը կհնչեցնեն Մոսկվա կատարելիք իրենց այցի ընթացքում, որը պլանավորված Է մարտի 30 – 31-ը: Պետրակոսը Spiegel-ին պարզաբանել Է, թե իր երկրի համար որքան Է կարեւոր այդ այցը: «Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ խորացնել մեր հարաբերություններն Էներգետիկայի ոլորտում եւ հուսով ենք զգալի օգուտ ստանալ դրանից»,- հայտարարել Է նա:
Եվրամիությունն անհանգստացած Է այն փաստից, որ Հունաստանի կառավարության շատ ներկայացուցիչներ իրենց «ավելի մոտ են զգում Մոսկվային, քան Բրյուսելին», նշում Է Spiegel-ը: Անհանգստությունը կապված Է այն մտքի հետ, որ Վլադիմիր Պուտինը կարող Է ուժեղացնել իր ազդեցությունը Հարավարեւելյան Եվրոպայում:
Ավելի վաղ Բրյուսելը մերժել Է Հունաստանին 1,2 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու հարցում: Անմիջականորեն Մոսկվա կատարելիք այցից առաջ Էներգետիկայի նախարար Լաֆազանիսը հարցազրույց Է տվել, որտեղ Եվրամիությանը համարել Է «անխիղճ իմպերիալիստ», որը ձգտում Է «խեղդել» Հունաստանը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը մտադիր Է Մոսկվա այցելել ապրիլի 8-ին: Իր այցի շրջանակներում Ցիպրասը պլանավորում Է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում