Նեյմարը ճանաչվել է Եվրոպայում խաղացող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստ
01/04/2015 13:41
Նմանատիպ
Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Նեյմարը ճանաչվել է եվրոպական ակումբներում հանդես եկող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստ։ Բրազիլիայի հավաքականի ավագին շնորհվել է «Samba Gold» մրցանակը։
«Կապտանռնագույնների» հարձակվողը մրցանակի համար պայքարում հետևում է թողել Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Միրանդային և թուրքական «Գալաթասարայի» կիսապաշտպան Ֆելիպե Մելոյին, գրում է «AS» պարբերականը։
Հիշեցնենք, որ նախորդ երեք տարիներին անընդմեջ Եվրոպայում խաղացող լավագույն բրազիլացու մրցանակն ստացել է «ՊՍԺ»-ի պաշտպան Տյագու Սիլվան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում