Արտագնա խաղում «Ուլիսը» պարտվեց «Շիրակին»
11/04/2015 17:57
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Ուլիսը» հյուրընկալվել էր «Շիրակին»:
Մրցաշրջանի առաջին հատվածում տպավորիչ խաղ ցուցադրող «Ուլիսը» երկրորդ շրջանում շարունակում է անհաջող հանդես գալ. Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կայացած խաղում Ֆյոդոր Շչերբաչենկոյի սաները պարտություն կրեցին: 20-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Անդրանիկ Բարիկյանը, իսկ չորս րոպե անց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը երկրորդ գոլը խփեց Դավիթ Հակոբյանը:
Այս հաղթանակից հետո «Շիրակն» ունի 38 միավոր և նույնքան միավոր ունեցող, բայց մեկ խաղ պակաս անցկացրած «Ուլիսի» հետ կիսում է 2-3-րդ հորիզոնականները:
Բարձրագույն խումբ, 21-րդ տուր
«Շիրակ»-«Ուլիս»` 2:0
Գոլերը` Բարիկյան 20՛, Հակոբյան 24՛