Երեք ֆուտբոլիստներ «Արարատ» են վերադարձել
17/06/2015 16:29
Նմանատիպ
Այսօր` հունիսի 17-ին «Արարատը» սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին և առաջին մարզումն է անցկացրել Ձորաղբյուրի մարզաբազայում:
Ինչպես հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը, «Արարատ» են վերադարձել և ակումբի հետ արդեն պայմանագրեր են ստորագրել դարպասապահ Գևորգ Պրազյանը, պաշտպան Նորայր Գրիգորյանը և հարձակվող Գևորգ Նռանյանը։
Երեք ֆուտբոլիստներն էլ ժամանակին հանդես են եկել «Արարատում», իսկ նախորդ մրցաշրջանում Պրազյանը հանդես էր գալիս «Գանձասար-Կապանում», իսկ Գրիգորյանն ու Նռանյանը` «Բանանցում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում