Բաքու 2015. Մուրթազալիևը շարունակում է պայքարը, Ֆրանգուլյանը պարտվեց

Բաքու 2015. Մուրթազալիևը շարունակում է պայքարը, Ֆրանգուլյանը պարտվեց

Այսօր մեկնարկեցին առաջին Եվրոպական ամառային խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 61 կգ, 70 կգ, 86 կգ և 125 կգ քաշային կարգերի մրցումները:

Արդեն տեղեկացրել ենք, որ պայքարը սկսելով որակավորման փուլից` Հայաստանի ներկայացուցիչների Մուսա Մուրթազալիւևը հաղթանակ է տոնել թուրք ըմբիշի նկատմամբ և դուրս է եկել 1/8 եզրափակիչ: 86 կգ քաշային կարգում հանդես եկող մեր ըմբիշը 1/8-րդ եզրափակչում գոտեմարտեց Իսպանիան ներկայացնող, ազգությամբ օս Նասկիդաևի հետ: Գոտեմարտի ելքը վճռվեց վերջին վայրկյաններին. Մուսան մարտական ոգու շնորհիվ վաստակեց 2 միավոր և հաղթեց 3-2 հաշվով: Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը կգոտեմարտի վրացի Սանդրո Ամինաշվիլիի հետ: 

61 կգ քաշային կարգում 1/8 եզրափակչում պարտություն կրեց Վոլոդյա Ֆրանգուլյանը: Աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևին մի դրվագում Վոլոդյան փոխադրեց, սակայն մրցավարները չգնահատեցին հնարքը: Մեր ըմբիշը պարտվեց 0:7 հաշվով, սակայն ադրբեջանցու հետագա հաջողության դեպքում կարող է պայքարել բրոնզե մեդալի համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում