11.1 C
Yerevan

Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց չմասնակցել քվեարկությանը

Նմանատիպ

Միջազգային լրահոս․ Մարտի 21

Times.am-ը ներկայացնում է անցնող օրվա միջազգային կարևոր իրադարձությունների ամփոփագիրը։ Իրավիճակն...

ՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռուսաստանը օգնություն է խնդրել Չինաստանից

«Մենք նշաններ ենք տեսնում, որ Ռուսաստանը դիմել է Չինաստանին...

Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Հանրապետական դաշինքի» կողմից ...

Այսօր ժամը 12:00-ից մեկնարկած ԱԺ նիստը շարունակվում է մինչեւ այժմ: Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդությունը:

Գլխավոր դատախազը իր միջնորդությունը ներկայացնելուց հետո պատասխանեց նաեւ ներկաների հարցերին: Այնուհետեւ պատգամավորների հարցերին պատասխանեց նաեւ պատգամավոր Վարդան Օսկանյանը: Նա ներկայացրեց իր տեսակետը եւ խոսեց իր հանդեպ ներկայացված մեղադրանքներից:

Այնուհետ ելույթների համար գրանցվեցին պատգամավորները: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ իր կուսակիցներն անգամ հարց էլ չուղղեցին Գլխավոր դատախազին, քանի որ իրենց համար պարզից էլ պարզ է, որ սա քաղաքական պատվեր է: Նա նշեց, որ Վ. Օսկանյանի դեմ որեւէ մեղադրանք չկա: Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ինքն այս հարցը վաղը բարձրացնելու է նաեւ ԵԽԽՎ-ում: Նա նշեց, որ իրենք չեն մասնակցելու այս հարցի քվեարկությանը, ինչպես նաեւ հաջորդ չորս օրերի ընթացքում նրանք չեն մասնակցի այլ հարցերի քվեարկությանը եւս: Պատգամավորը կոչ արեց իր գործընկերներին եւս չմասնակցել քվերակությանը: 

Ելույթները շարունակվում են: Ներկայումս ելույթ է ունենում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:  

spot_imgspot_img