Ռոնալդուն հերքել է «Ռեալից» հեռանալու մասին լուրերը
Նմանատիպ
Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն երկարատև դադարից հետո որոշել է մեկնաբանություն տալ «A Bola» պարբերականին: Ռոնալդուն հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` մադրիդյան ակումբի ղեկավարության հետ տարաձայնություններ ունի և ցանկանում է հեռանալ:
-Լրագրողների հետ չէի զրուցում մի շարք պատճառներով: Այժմ բացառություն եմ անում, որպեսզի հերքեմ այն լուրերը, որոնց համաձայն` ես տարաձայնություններ ունեմ «Ռեալի» հետ: Երջանիկ եմ ակումբում և կենտրոնացած եմ հաջորդ մրցաշրջանի վրա: Կրկնում եմ` խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում և ցանկանում եմ նոր հաղթանակներ տոնել,-ասել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանություններ չէր տվել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի` «Ատլետիկոյի» հետ խաղից հետո (0:4): Ջախջախիչ պարտությունից հետո Ռոնալդուն նշել էր ծննդյան 30-ամյակը, ինչի համար մի շարք լրատվամիջոցներ նրա վերաբերյալ քննադական նյութեր էին հրապարկել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում