Չեմպիոնների լիգա. «Փյունիկը» դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ
08/07/2015 00:25
Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Փյունիկը» երկու խաղերում էլ առավելության հասավ Սան Մարինոն ներկայացնող «Ֆոլգորեի» նկատմամբ և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ:
Ինչպես Երևանում կայացած առաջին խաղում, այնպես էլ արտագնա խաղում Սարգիս Հովսեփյանի սաները 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին: «Փյունիկի» կազմում առաջին խաղակեսում աչքի ընկան Կամո Հովհաննիսյանը և Վարդգես Սաթումյանը, իսկ դաշտի տերերի կազմում երկրորդ կեսում հաշիվը կրճատեց Տրաինին: Հավելենք, որ որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» մրցելու է նորվեգական «Մյոլդեի» հետ:
Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ
«Ֆոլգորե»-«Փյունիկ»` 1:2 (ընդհանուր 2:4)
Գոլերը` Տրաինի 66՛ – Հովհաննիսյան 6՛, Սաթումյան 44՛
Հետևեք մեզ նաև Telegram-ում