Սուրեն Չախալյան. Խաղալու ենք հաղթանակի համար
Նմանատիպ
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ուլիս»-«Բիրկիրկարա» պատասխան հանդիպումից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Սուրեն Չախալյանը նախ խոսեց մրցակցի մասին, ապա անդրադարձավ թիմի նորեկներին:
«Կարող եմ ասել` շատ լավ թիմ է, կազմակերպված և կարգապահ: Ունեն ֆուտբոլիստներ, ովքեր դաշտում առանձնանում են: Մրցակիցը ուժեղ է հակագրոհների և ստանդարտ իրավիճակների ժամանակ, քանի որ ունեն բարձրահասակ ֆուտբոլիստներ:
Ինչ վերաբերում է երկու նորեկներին, ապա ըստ երևույթին նրանցից միայն մեկն է նորեկ. Իգոր Պադերինը հայտավորված է եղել անցյալ խաղին, սակայն պատրաստ չէր և խաղաժամանակ չստացավ: Այս խաղին նա հայտավորված է և կփորձի օգնել թիմին: Կլաուդիո Տորեխոնի մոտ էլ որոշ խնդիրներ կան: Հույս ունենք` հաջորդ փուլ անցնելու դեպքում նա կկարողանա օգնել թիմին»,-ասաց Չախալյանը:
Սուրեն Չախալյանն ընդգծեց, որ առաջին խաղում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիից հետո իր սաները մարտական են տրամադրված և ցանկանում են շարունակել պայքարը.
«Տրամադրվածությունը մարտական է, և բոլորը հասկանում են խաղի կարևորությունը: Չունենք վնասվածք ստացած ֆուտբոլիստներ: Խաղալու ենք հաղթանակի համար»,-հավելեց մարզիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում