Оլիմպիական փառատոն. Հայ մարմնամարզիկները մեդալ չնվաճեցին
31/07/2015 17:17
Նմանատիպ
Թբիլիսիում այսօր ավարտվում է Եվրոպայի օլիմպիական պատանեկան ամառային փառատոնը:
Մրցումային վերջին օրը մեդալ էր ակնկալվում եզրափակիչ փուլ դուրս եկած մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանից (օղակներ) և Մհեր Տուդոյանից (նժույգ թափեր): Ցավոք, սպասելիքները չարդարացան, և մեր մարզիկները զբաղեցրին ութերորդ հորիզոնականը:
Առանց մեդալի հայրենիք կվերադառնան նաև ձյուդոիստներ Կարեն Ստեփանյանը (73 կգ), Ռոբերտ Կիրակոսյանը (81 կգ), լողորդներ Արտաշես Ադամյանը, Ռուբեն Ղարիբյանը և խճուղային խմբավազքի հեծանվորդները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում