Մոուրինյու. Սուպերգավաթը Պրեմիեր լիգայի խաղերի նման կարևոր չէ
31/07/2015 20:37
Նմանատիպ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի համար Անգլիայի Սուպերգավաթի` «Արսենալի» հետ հանդիպումը մեծ կարևորություն չունի: Պորտուգալացի մասնագետի կարծիքով` Պրեմիեր լիգայի մեկ հանդիպումն ավելի մեծ նշանակություն ունի:
-Սա ընկերական հանդիպում չէ, ինչպես մեր խաղը «Բարսելոնայի» կամ «Պարի Սեն Ժերմենի» հետ: Սա կարևոր հանդիպում է, բայց ոչ այնքան, որքան Պրեմիեր լիգայի խաղերը: Ամեն դեպքում, Անգլիայի Սուպերգավաթի համար պայքարելու մոտիվացիան տարբերվում է ամառային ընկերական մրցաշարերի մասնակցելու մոտիվացիայից: Այն ազդարարում է մրցաշրջանի մեկնարկը,-ասել է Մոուրինյուն:
Հավելենք, որ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է օգոստոսի 2-ին, «Ուեմբլի» մարզադաշտում, մեկնարկը` Երևանի ժամանակով 18:00-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում