Բալոտելիի պայմանագրում կետ կա նրա պահվածքի մասին
26/08/2015 14:35
Նմանատիպ
«Միլանը» մեկ տարով վարձակալել է հարձակվող Մարիո Բալոտելիին։ Ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագրում ներառված է դրույթ, որն առնչվում է ֆուտբոլիստի պահվածքին, հաղորդում է «Gazzetta dello Sport» պարբերականը։ Այդ կետի ներառումը պահանջել է «ռոսոներիենրի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին։
Աղբյուրի հաղորդմամբ, պայմանագրի համաձայն, Բալոտելին չպետք է վնաս հասցնի «Միլանի» իմիջին սոցիալական ցանցերում։ Բացի այդ, 25-ամյա ֆուտբոլիստին արգելվում է ունենալ արտառոց սանրվածքներ և կրել տարօրինակ հագուստներ, ծխել, հաճախել գիշերային ակումբներ և ուշանալ մարզումներից։ Սահմանափակվում է նաև ալկոհոլի ընդունումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում